Երեկոյան այս ժամին սրբությամբ դեպի Քեզ կբարձրացնենք մեր ձեռքերը և զղջալով կխոստովանենք մեր մեղքերը, որ այսօր գործեցինք, մտածումով, խոսքով թե գործով, Քո ողորմությանը վստահելով։ Հիշի՛ր մեզ, Տեր, երբ Քո թագավորությամբ գաս, և ողորմի՛ր մեզ։
Տե՜ր Աստված, Դու, որ ողորմած ես և գթած, համբերատար և առատագութ, և խղճում ես մարդկանց նրանց չարիքների համար պատժելիս, Դու, որ մեղավորի մահը չես ուզում, այլ նրա դարձն ու փրկությունը, մխիթարիր մեզ, և ապաշխարության առիթ տուր մեզ։
Ո՛վ խորք մեծութեան եւ իմաստութեան, փրկեա զըմբռնեալս` որ ի խորս մեղաց ծովուն անկեալ եմ. զերծո և զօրացո զիս առնել զկամս քո, սգալ և լալ անդադար ի տուէ և ի գիշերի զամենայն անօրէնութիւն և զհեղգութիւնս իմ։
Աղբիւրդ կենդանութեան և անմահութեան` արբո զծարաւեալ հոգի իմ յառատաբուղխ վտակէ քումմէ, որ պասքեալ տոչորիմ ի բազում անօրէնութեանց իմոց. խթեա ի քարացեալ սիրտ իմ և հան ինձ արտասուս ապաշխարութեան։
Գանձդ ամենայն բարութեանց` շնորհեա ինձ դանկի միոյ չափ ի քո բազում առատ բարեացդ, որ չարաչարս եմ աղքատացեալ եւ քաղցեալ. զգեցո եւ կերակրեա զիս արտասուօք ապաշխարութեան։
Աստծո տաճար և բնակարան Սուրբ Հոգու։ Եկել ենք Քո դռան առաջ և աղաչում ենք, որ մաքրես ու սրբես մեզ մեր մեղքերից, և արժանացնես մտնելու և Քո սեղանի առջև Քեզ երկրպագելու։ Ամեն։
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...